Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնեց լեհական Վրոցլավ քաղաք, որտեղ վաղը՝ հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ» Վրոցլավ – «Արարատ» Երևան հանդիպումը։
Այս մասին հայտնում է «Արարատի» պաշտոնական կայքը:
«Արարատը» մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով․
Դարպասապահներ. Վսեւոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։
Պաշտպաններ. Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։
Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ,, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոևիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան։
Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե։
Հիշեցնենց, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած խաղում գրանցվել էր 2։4 հաշիվը։