Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
Պայքարի դուրս կգա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ հանդես գալով 100 մետր ազատ լողաոճում: Նրա մեկնարկը 14:00-ին է:
Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել,սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը:
Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ: Ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեկ հաղթական մենամարտ է անցկացրել և պայքարը շարունակելու է 1/8 եզրափակչում: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում չի հաղթահարել որակավորման փուլը, իսկ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) պարտություն են կրել մեկնարկում: