Calciomercato-ն հայտնում է, որ «Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Սիմոն Կյաերի հետ:
Իտալական ակումբի ղեկավարությունը տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո կհանդիպի խաղացողի գործակալի հե ՝ քննարկելու նոր գործարքի պայմանները: Ակնկալվում է, որ պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով:
Իր հերթին, վերջերս «Միլանի» 31-ամյա պաշտպանը խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց միլանյան թիմում:
Բացի այդ, ըստ Sportmediaset-ի, «Միլանը» քննարկում է դանիացի պաշտպանին թիմի ավագ նշանակելու հարցը՝ Եվրո-2020-ում թիմակից Քրիստիան Էրիկսենի կյանքը փրկելուց հետո: «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին աջակցում է այս տեսակետին: