«Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեն նշել է, որ պատրաստ է առաջիկայում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:
«Ես ուզում եմ մնալ «Միլանում», ես ինձ տեսնում եմ որպես «նախագահ» (ֆուտբոլիստի մականունն է) իմ կարիերայի մնացած ժամանակահատվածում:
Հենց վերադառնամ Օլիմպիական խաղերից, ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ «ռոսոներիների» հետ: Ակումբի ղեկավարությունը գիտի իմ ծրագրերի մասին»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Նիկոլո Շիրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեի ձեռքբերմամբ: Մանրամասներն՝ այստեղ։