Իտալական «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է այն 3 լավագույն ֆուտբոլիստին, ում հետ խաղացել է:
«Առաջինը Իբրահիմովիչն է: Երկրորդը Պոգբան է, իսկ երրորդը Օբամեյանգն է: Մենք շատ լավ էին համագործակցում խաղադաշտում, ինչն արդյունք էր ապահովում»,-ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Զլատանի ու Պոգբայի հետ Հենոն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Օբամեյանգի հետ՝ «Բորուսիայում» ու «Արսենալում»: