«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է այն երեք լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է միևնույն թիմում.
«Առաջինն Իբրահիմովիչն է: Նրա վարպետության, ինտելեկտի պատճառով, ինչպես նաև այն բանի, թե նա ինչպես է տեսնում խաղն ու մասնակցում դրան: Հետո Պոգբան է: Նա շատ լավն է, և նրան երբեմն թերագնահատում են: Պոլը կարող է վճռել խաղերի ելքերը: Երրորդը կլինի Օբամեյանգըմ քանի որ մենք հիանալի հասկանում ենք իրար խաղադաշտում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Մխիթարյանը 2019 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»: Ավարտված մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: