«Նոան» այսօր՝ հուլիսի 23-ին, ընկերական հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպումը կայացել է երեկոյան Ավանի ակադեմիայի մարզադաշտում։
«Նոայի» կազմում գոլեր են հեղինակել Ռայմոնդ Գյասին, Դենիս Դեդեչկոն, Պետրոս Ավետիսյանն ու Գեղամ Հարությունյանը։
Նշենք՝ ԲԿՄԱ-ի կազմում իր նորամուտը նշել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը։