Ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը խոսել է իր ապագա ծրագրերի մասին, հաղորդում է Match-ը:
«Ինձ դուր է գալիս ԲԿՄԱ-ն, բայց բոլորն էլ գիտեն ՝ ԱՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է:
Իհարկե, լավ առաջարկի դեպքում ես պատրաստ եմ տեղափոխվել ավելի բարձրակարգ առաջնություն:
Գիտեմ, որ անգլիական մի քանի ակումբներ հետևում են իմ խաղին»,-ասել է Վլաշիչը:
Հիշեցնենք, որ Վլաշիչը 2018 թվականից է հանդես գալիս ռուսական ակումբում: ԲԿՄԱ-ն նրան գնել էր «Էվերտոնից»՝ 15,7 միլիոն եվրոյի դիմաց: