ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ լեհական «Շլյոնսկի» դեմ առաջին խաղից հետո «Արարատի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Գյումրի քաղաքին ընդունելության համար:
Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին և երկրորդ փուլերի տնային խաղերը Վարդան Բիչախչյանի թիմն անցկացրեց Գյումրիում: Երրորդ փուլ դուրս գալու դեպքում «Արարատը» կխաղա արդեն Երևանում.
«Շնորհակալություն ենք հայտնում Գյումրի քաղաքին եվրագավաթային հանդիպումների ժամանակ «Արարատին» ընդունելու համար»: