Բրազիլական «Սանթոսի» երիտասարդ տաղանդ Կայու Ժորժեն կարող է տեղափոխվել Եվրոպա. մասնավորապես՝ «Միլան»:
Ժորժեն հրաժարվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, իսկ գործող պայմանգիրը սահմանված է մինչև սույն թվականի դեկտեմբերը:
19-ամյա ֆուտբոլիստի համար «Միլանը» առաջարկել է 4 մլն եվրո՝ հետագայում ևս մի քանի եվրո հավելավճարների խոստումով:
2021 թ-ի ընթացքում անցկացրած 25 խաղում նա դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: