Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ղազախական «Կայրաթը» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:
Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամբողջական հանդիպում անցկացրեց:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց: