Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մյուս ամռանը կարող է հեռանալ Գերմանիայից:
Marca-ի հաղորդմամբ, «Ռեալը» կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել մյուս ամռանը, քանի որ 2022 թ-ի հունիսին ավարտվում է գերմանացու գործող պայմանագրի ժամկետը:
Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» չի կարողանա թիմ հրավիրել Գորեցկային՝ ֆինանսական ոչ շատ լավ պայմաններից ելնելով:
Հաղորդվում է, որ Գորեցկայի ծառայությունները հետաքրքրում են նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում Գորեցկան դարձել է 5 գոլի հեղինակ: