Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվեց Եվրոպայի Մ-20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված էր աշխարհամասի 48 երկրի շուրջ 1000 մարզիկ-մարզուհի:
Հայաստանի պատվիրակներից լավ ելույթ ունեցավ կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Արտյոմ Պողոսյանի սանը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլի արգելքը և մտավ եզրափակիչ: Ուժեղագույն ությակի պայքարում Գոռը ցույց տվեց 7մ 59սմ արդյունք, սահմանեց անձնական ռեկորդ և գրավեց 7-րդ տեղը: