Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության 2-րդ խաղում պարտվեց Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6-րդ համար Շախրիյար Մամեդյարովին:
Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում հաղթել էր Հայկն ու ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում, որը բաղկացած կլինի 2 պարտիայից: