Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ն, որտեղ այսօր պայքարի մեջ են մտել 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային ըմբիշները:
Հայ ըմբիշներից պայքարի մեջ է մնացել միայն 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Նա հուլիսի 20-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Մատե Տալիանի հետ (Հունգարիա): Մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 13:4 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, ապա 1:4 հաշվով զիջել էր հնդիկ Աման Ամանին:
Պարտություն է կրել 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը, 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:
Հուլիսի 20-ին պայքարի մեջ կմտնեն 45, 51, 60, 71 և 92 կգ քաշայինները: