«Ռեալ Սոսյեդադը» կարող է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին, հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի ՝ ճապոնացի ֆուտբոլիստը ցանկանում է իր ապագայի մասին որոշում կայացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:
«Սոսյեդադը» Կուբոյին վարձակալելու համար պայքարում ֆավորիտ է համարվում, իսկ մադրիդյան ակումբի ղեկավարությունըը ևս դեմ չէ Սան Սեբաստիանի ակումբի առաջարկին՝ վարձակալելու ճապոնացի ֆուտբոլիստին։
Նախորդ մրցաշրջանում Կուբոն վարձավճարով խաղում էր «Վիլյառեալում», «Խետաֆեում», իսկ մինչ այդ՝ «Մայորկայում»: