Կայացել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Երևանի «Արարատն» իմացել է իր հնարավոր մրցակցին։
«Արարատ» — «Շլյոնսկ» զույգի հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ փուլում կխաղա Արդա (Բուլղարիա) — Հապոել Բեեր Շևա (Իսրայել) զույգի հաղթողի հետ: