Մադրիդի «Աթլետիկոն» չի փորձի թիմում պահել պաշտպան Կիրան Տրիպյերին, ով ցանկանում է վերադառնալ Անգլիա ու համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:
Հաշվի առնելով 30-ամյա անգլիացու ավարտվող պայմանագիրը, «Աթլետիկոն» պատրաստ կլինի լսելու առաջարկները խաղացողի տրանսֆերի համար:
Daily Mirror-ը պնդում է, որ ի դեմս «Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսի, «հնդկացիները» Կիրանին կատարյալ փոխարինող են գտել: Անգլիացի երիտասարդ պաշտպանը համարվում է իր դիրքում ամենահեռանկարային խաղացողներից մեկը, իսկ նրա տեղափոխությունը «Աթլետիկո» գնահատվում է 25 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13-ին, իսկ օգոստոսի 15-ին «Աթլետիկոն» առաջին տուրի շրջանակում կհյուրընկալվի «Սելթային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սելթայի» հաղթանակը գնահատում է 4,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,65, իսկ «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 1,75