Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի լեհական «Շլյոնսկին»։
Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
ArmSport-ին հայտնի է դարձել, որ այս թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը ևս կլինի Առաջինի ուղիղ եթերում, մինչդեռ «Ալաշկերտի» մասնակցությամբ ՉԼ երկրորդ փուլի միայն առաջին՝ երևանյան խաղը կցուցադրվի հեռուստատեսությամբ։
«Արարատ»-«Շլյոնսկ» հանդիպման մեկնարկը 17։00-ին է։