Ամառային օլիմպիական 32-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մի մասն աս գիշեր Երևան- Վիեննա-Տոկիո չվերթով մեկնել է Ճապոնիա։
Տոկիո մեկնող մարզիկների թվում են եղել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նույն չվերթով Տոկիո են մեկնել նաև բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 23-ին։ Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը մրցավայր է մեկնել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։