2021/22 մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում Հռոմի «Ռոման» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով իտալական «Տերնանայի» հետ: Մոուրինյուի թիմը 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն ու վստահ հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է Կառլես Պերեսը, իսկ 53-րդ րոպեին Մարաշ Կումբուլան ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
#RomaTernana, secondo test stagionale, si chiude 2-0.
In gol Carles Perez al 10′ e Marash Kumbulla al 53′ 💪#ASRoma pic.twitter.com/N30obZ52jP
— AS Roma (@OfficialASRoma) July 18, 2021
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ:
Հիշեցնենք՝ Մոուրինյուի գլխավորությամբ առաջին ստուգողական խաղում «Ռոման» 10-0 հաշվով հաղթել էր իտալական «Մոնտեկատինի» ակումբին: