Շախմատի աշխարհի գավաթի կանանց մրցաշարի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի ուժեղագույն շախմատիստուհի Դինարա Սադվոկասովայի հետ:
Հիշեցնենք՝ տղամարդկանց պայքարում էլ Հայկ Մարտիրոսյանը 3-րդ շրջանի առաջին պարտիայում հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին:
Վաղը կկայանան 3-րդ շրջանի պատասխան պարտիաները: