Ռոնալդուն ու Թուրինի «Յուվենտուսն» առաջիկա շաբաթների ընթացքում կքննարկեն գործող պայմանագրի երկարաձգման հարցը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Հաղորդվում է, որ 31 մլն եվրոյի փոխարեն պորտուգալացին, նոր պայմանագրի համաձայն, կսկսի ստանալ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում խփած 29 գոլով Ռոնալդուն դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, իսկ ԵՎՐՈ-2020-ի շրջանակում լավագույնն էր՝ խփած 5 գոլով: