Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Հրապարակման համաձայն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան 21-ամյա պորտուգալացու տաղանդի երկրպագու է:
Սակայն մինչ օրս «Բարսայի» ու «Աթլետիկոյի» միջև բանակցություններ չեն եղել հարձակվողի տեղափոխության վերաբերյալ:
Անցած մրցաշրջանում Ֆելիշը 40 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո է: