ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում մրցել է հունգարական «Ֆեհերվարի» հետ և 2-0 հաշվով փայլուն հաղթանակ տարել։
Երևանյան թիմի կազմում իրենց ակտիվում գոլեր են գրանցել Դմիտրիե Պոբուլիչը և Սիլուեն։
«Արարատը» ներկայացնում է հանդիպման գոլերի և վտանգավոր հարվածների տեսանյութը։