Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխանում սլովակական «Ժիլինան» հյուրընկալվելիս մրցել է վրացական Գորի քաղաքը ներկայացնող «Դիլա» թիմի հետ և 1-2 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին հեղինակել է «Ժիլինայի» հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Երկրորդ կեսում վրացական թիմը երկու գոլ է խփել ու հաղթանակի հասել, սակայն առաջին խաղում «Ժիլինայի»՝ 5-1 հաշվով հաղթանակը Բիչախչյանի թիմին դուր է բերել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Նշենք՝ պատասխան խաղում Բիչախչյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 71-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել նաև «Դիլայի» հետ առաջին խաղում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ժիլինան» կմրցի Կիպրոսի փոխչեմպիոն Լիմասոլի «Ապոլլոնի» հետ։ Առաջին խաղը նախատեսված է հուլիսի 22-ին Կիպրոսում։