«Նոայի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ներողություն խնդրելով ֆիննական ԿուՊՍ-ից կրած 0-5 հաշվով պարտության համար։
Առաջին խաղում «Նոան» Երևանում 1-0 հաշվով հաղթանակ էր տարել, սակայն այս պարտության արդյունքում դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունից։
«Ցավոք, զիջում ենք մրցակցին 5:0 հաշվով: Ներողություն ենք խնդրում նման արդյունքի համար, մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։