Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ըստ վիճակահանության արդյունքում ստացած խաղային համարների՝ առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
«Ուրարտու»-«Նորավանք»
«Սևան»-«Վան»
«Արարատ»-«Նոա»
«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
ԲԿՄԱ-«Փյունիկ»
Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ: