Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պաշտպանել է Բուկայո Սակային, ով ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում չիրացրեց վճռորոշ 11 մետրանոց հարվածը.
«Ես խոսել եմ նրա հետ: Կարծում եմ, որ շատերն են խոսել կամ գրել: Նրա հետ ամեն բան լավ կլինի, քանի որ Սական ուժեղ անհատականություն է:
Նա մեծ աջակցություն ու սեր է ստացել ոչ միայն «Արսենալի» կողմից, այլ ամբողջ Անգլիայի: Սական չի վաստակել այն, ինչ կատարվում է նրա հետ:
Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց: Ֆուտբոլում միշտ ցանկանում ես ինչ-որ մեծ «հրաշքի» մասնիկ դառնալ: Ցավոք, 19 տարեկանում ստիպված ես հասկանալ, որ ֆուտբոլում ավելի շատ պարտվում ես, քան հաղթում, և այս կանոնը բացառություն չունի»,-ասել է Արտետան: