«Ռեալը» և «Միլանը» համաձայնության են եկել ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ։
Թիմերը կհանդիպեն օգոստոսի 8-ին Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալի» համար սա երկրորդ խաղը կլինի նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում։ Հուլիսի 25-ին Կառլո Անչելոտիի սաները կխաղան «Ռեյնջերսի» հետ։