«Միլանի» արդեն նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է իր՝ միլանյան թիմից հեռանալը.
«Ես ընդմիշտ կապված եմ «ռոսոներիների» հետ ու միշտ երկրպագելու եմ «Միլանին»»,-Sky Sport Italia-ին ասել է ԵՎՐՈ-2020-ի լավագույն ֆուտբոլիստը:
Սպասվում է, որ շուտով Դոնարուման կներկայացվի որպես ՊՍԺ-ի դարպասապահ:
Հիշեցնենք, որ Դոնարումայի՝ «Միլանի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է սույն թվականի հունիսի 30-ին: