Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի մասին.
«Այո, նա շատ հրաշալի խաղացող է, բայց նրա տրանսֆերը թանկ է: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Կիեզան շատ արագ է, լավ դրիբլիգ ու գոլային «հոտառություն» ունի, բայց, կրկնում եմ, նրա տրանսֆերային արժեքը բարձր է»,-ասել է Նագելսմանը:
Հիշեցնենք, որ Կիեզան, Իտալիայի հավաքականի հետ, ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում է և այսօր գլխավոր ավարը կվիճարկի Անգլիայի ընտրանու հետ: