Պաշտպան Կուրտ Զուման կարող է հեռանալ «Չելսիից»: Այս մասին հաղորդում է tribalfootball.com-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստվում է բաժանվել ֆրանսիացուց այս ամառ:
Զումային ցանկանում են ձեռք բերել «Տոտենհեմը», «Էվերտոնը» և «Ռոման», որը մարզում է «կապույտների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում աշխատել է ֆուտբոլիստի հետ:
Անցած մրցաշրջանում Զուման Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաշատ գոլ խփող պաշտպաններից մեկն էր: