Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը տեղափոխվեց ՊՍԺ՝ չնայած նրան, որ գրավիչ առաջարկ է ունեցել Լոնդոնի «Արսենալից»:
35-ամյա պաշտպանը 2 տարվա պայմանագիր է կնքել փարիզյան թիմի հետ, որի ընթացքում կստանա 30 մլն եվրո աշխատավարձ՝ ներառյալ բոնուսները:
Հաղորդվում է, որ «Արսենալը» Ռամոսին առաջարկել է 2+1 ձևաչափով պայմանագիր, ընդ որում, Լոնդոնում իսպանացին տարեկան վաստակելու էր 17 մլն եվրո:
Ռամոսը մերժել է «Արսենալին», քանի որ ցանկանում է հանդես գալ ՉԼ-ի խաղարկությունում: