Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսենը շնորհավորել է Անգլիայի հավաքականին՝ Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալու առթիվ․
«Անգլիան խաղում էր սրտով։ Ինչպիսի անհավանական խաղ Գարեթ Սաութգեյթի թիմից։
Այժմ եզրափակիչն է։ Ֆուտբոլը տուն վերադարձրեք»,- գրել է Ջոնսոնը Թվիթերում՝ մեջբերելով Three Lions երգի հայտնի տողերը՝ it’s coming home, football’s coming home («այն վերադառնում է տուն, ֆուտբոլը վերադառնում է տուն»):
Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը կմրցի Իտալիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։