«Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մարիբորի» հետ առաջին հանդիպումը, նամակ է ուղարկել իր թիմակիցներին, որում գրել է հետևյալը․
«Իմ ընկերներ, իմ եղբայրներ, իմ ընտանիքի անդամներ։ Այսօր շատ կարևոր օր է մեզ համար։ Ես Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, դուք իսկապես արժանի եք ու կարող եք հաջողության հասնել։
Վստահ եմ Ձեր ուժերին և հավատում եմ, որ այսօր դուք կուրախացնեք մեզ բոլորիս։ Դուք իսկապես արժանի եք հաջողության։ Այնպես որ ԱՌԱՋ»,- Դեսիրեին մեջբերում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը։
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ուրարտուն» այսօր՝ հուլիսի 8-ին, ուժերը կչափի «Մարիբորի» հետ։ Հանդիպումը կկայանա Սլովենիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։