«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է վիճելի 11-մետրանոցը, որ նշանակվեց Եվրո-2020-ի կիսաեզրափակչի՝ Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև խաղում (2-1 լրացուցիչ ժամանակում)․
«Այո, հիանալի խաղ էր, բայց ես վստահ չեմ, որ դուք ցանկանում եք լսել իմ կարծիքը։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ոչ թե այն , ինչ կա։ Այնտեղ հաստատ չկար 11-մետրանոց։ Հաղթեց լավագույն թիմը, Անգլիան արժանի էր հաղթանակին։
Անգլիան ֆանտաստիկ էր, բայց ինձ համար դա 11-մետրանոց չէր։ Նման մակարդակում՝ Եվրո-ի կիսաեզրափակչում, ես իսկապես չեմ հասկանում մրցավարի այդ որոշումը։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես VAR-ը չչեղարկեց մրցավարի որոշումը»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում TalkSPORT-ը։
Հիշեցնենք՝ Դանիայի հավաքականին 11-մետրանոց նշանակվեց անգլիացի հարձակվող Ռահիմ Սթերլինգի ընկնելուց հետո։ Անգլիական թիմի հարձակվող Հարի Քեյնը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, սակայն երկրորդ փորձից այդուհանդերձ գնդակն ուղարկել Շմեյխելի դարպասը։