Անգլիայի հավաքականը հաղթել է Դանիային Եվրո-2020-ի կիսաեզրափակչում ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս է եկել խոշոր մրցաշարի եզրափակիչ։
1966 թվականին Անգլիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց Գերմանիայի ֆեդերալ հանրապետության հավաքականին՝ 4-2 հաշվով։
Եվրոպայի առաջնության եզրափակչում անգլիացիները դեռ չեն խաղացել։
Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի ընտրանին կմրցի Իտալիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնում։