Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոսել է իր կարիերայի ապագայի վերաբերյալ:
23-ամյա հարձակվողը մեծ ցանկություն ունի հանդես գալու «մերսիսայդցիների» կազմում: Ֆուտբոլիստը կարող էր նախորդ ամռանը տեղափոխվել անգլիական գրանդ, սակայն երկարաձգեց գործող պայմանագիրը:
«Լայպցիգի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ը: Հրաժարագինը սահմանված է 60 մլն եվրո:
Խոսակցություններ կային, որ Վերներին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան», «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 18 խաղում Վերները դարձել է 20 գոլի հեղինակ: