Թիերի Անրին հեռացել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականի պաշտոնից այն բանից հետո, ինչ թիմը դուրս մնաց Եվրո-2020-ից: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալի» նախկին հարձակվողն իր ամբողջ աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը:
Հիշեցնենք՝ Անրին մայիսի վերջին էր միացել Բելգիայի թիմին: Նա երկրորդ անգամ էր աշխատում թիմի հետ. առաջինը 2016-ից 2018 թվականներին էր: