«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննարկում է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ձեռք բերելու տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի միջոցով: Պորտուգալացին փոխարինող է փնտրում Հարի Քեյնին, ով ամենայն հավանականությամբ, չի վերադառնա խաղադաշտ մինչև ապրիլ:
Ըստ Daily Star-ի, Մոուրինյուն հույս ունի օգտագործել իր լավ հարաբերությունները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ սերբ հարձակվողի տեղափոխության համար: Հնարավոր տրանսֆերի վերաբերյալ մարզիչը արդեն կապ է հաստատել «Ռեալի» հետ:
«Ռեալը» Յովիչին «Այնտրախտից» գնել է 2019 թվականի ամռանը 60 միլիոն եվրոյով: