Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Հերտայի» հետ հանդիպման արդյունքը (4:0), տեղեկացնում է Sport Bild-ը:
«Երկրորդ խաղակեսի ընթացքում մենք հրաշալի խաղ ցուցադրեցինք: Նրանց ֆուտբոլիստները ընկնում էին խոտածածկին, քանի որ չէին դիմանում մեր տեմպին:
Սա այն «Բավարիան» է, որը մենք տեսնում էինք նախկինում: Մեր երկրպագուները արժանի են այսպիսի խաղի»,-ասել է Մյուլերը:
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը դարձավ այդ խաղի առաջին գոլի հեղինակը:
Հավելենք, որ հաղթանակից հետո «Բավարիան» 36 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ առաջատար «Հերտային» զիջելով 4 միավոր: