«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Մանկունիանցիները կդիտարկեն գերմանացու տրանսֆերն այն դեպքում, եթե Պոլ Պոգբան հեռանա թիմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գորեցկայով հետաքրքրվում են «Ռեալը» և «Բարսելոնան»։
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի 24 խաղերում Գորեցկան խփել է 5 գոլ ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։