Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կնշանակվի «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Նշվում է, որ Բենիտեսը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ։ Մասնագետին պաշտոնապես կներկայացնեն վաղը՝ հունիսի 30-ին։
Հաղորդվում էր, որ Բենիտեսն «Էվերթոնի» հետ պայմանագիր կկնքի առաջիկա օրերին։ 61-ամյա մարզիչն այդ պաշտոնում կփոխարինի Կառլո Անչելոտիին, որը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Ռաֆայել Բենիտեսը 2019 թվականից աշխատում էր Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկում՝ «Դալյան Պրոյում», բայց 2021-ի հունվարին խզել էր պայմանագիրը։