Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար։ Ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով և 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ․
«Ձեզանից շատերն արդեն գիտեն, որ ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար։ Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգուն, բայց ցավում եմ, որ չեմ կարողանա օգնել Խորվաթիայի հավաքականին Իսպանիայի հետ խաղում։ Հուսով եմ՝ ապագայում կկարողանամ դա անել։ Ես վստահ եմ, որ մեր հիանալի երկրպագուների աջակցությամբ տղաները հրաշալի խաղ կանցկացնեն։ Եվ ով գիտե, միգուցե, ի վերջո ես նորից կկարողանամ խաղալ այս մրցաշարում։ Առա՛ջ տղաներ»,- գրել է Պերիշիչը Instagram-ի իր էջում։
Եվրո-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 28-ին, Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում։ Խաղի մեկնարկը 20։00-ին է։