Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ֆեհերվար» — «Արարատ» հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական բրիգադը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հանդիպման մրցավարն է Իոն Օրլիկը, նրա օգնականներն են Վասիլի Երմիսկինն ու Դմիտրի Չոբանուն: Չորրորդ մրցավարն է Գենադի Սիդենկոն:
«Ֆեհերվար» — «Արարատ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» մարզադաշտում: