Խորվաթիայի հավաքականի մամուլի քարտուղարությունն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ 32-ամյա կիսապաշտպան Իվան Պերիշիչը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի հետ խաղից ժամեր առաջ, վարակվել է կորոնավիրուսով։
Հավաքականի բժշկական անձնակազմն անմիջապես մեկուսացրել է Պերիշիչին հավաքականի մյուս անդամներից ու համաճարակաբանական ծառայությանը տեղեկացրել է միջադեպի մասին։ Պերիշիչը 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ, և այդ ընթացքում նա բաց կթողնի Խորվաթիայի հավաքականի խաղերը։ Հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստների ու անձնակազմի անդամների թեստերը բացասական են եղել։
Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 28-ին, և կմեկնարկի ժամը 20։00-ին։