«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից։
Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ դանիացի հարձակվողը վստահ է, որ կարող է մրցակել վերջերս «Բարսա» տեղափոխված Սերխիո Ագուերոյի ու Մեմֆիս Դեպայի հետ։ Մարտինը կարծում է, որ ինքը թիմին բազմազանություն կհաղորդի հարձակման գծում, իսկ Ուսման Դեմբելեի վերջերս ստացած վնասվածքը իրեն թույլ կտա ավելի հաճախ մեկնարկային կազմում հայտնվելու հույսեր ունենալ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՊԼ ակումբներն ուզում են ձեռք բերել Բրեյթուեյթին։