Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները ոչ-ոքի՝ 2-2 հաշվով են ավարտել Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ընդմիջումից առաջ հավասարեցրել է այն։
Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի Ռեալում իր նախկին խաղընկերոջը՝ հավաքականի կազմում վերջին 6 տարվա մեջ խփած առաջին գոլի առթիվ։
Ընդմիջումից առաջ՝ հանդերձարան տանող ճանապարհին, Ռոնալդուն և Բենզեման գրկախառնվել են, ինչպես նաև փոխանակվել մարզաշապիկներով։