Բասկետբոլի ազգային ասոցիացիայի արևելյան կոնֆերեցիայի եզրափակչի երկրորդ խաղում «Ֆենիքս Սանսը» սեփական խաղահրապարակում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Լոս-Անջելես Կլիպպերսի» նկատմամբ 104-103 հաշվով։
Այս հաղթանակից հետո շարքի հաշիվը դարձավ 2-0՝ հոգուտ «արևների»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Քեմերոն Փեյնը՝ վաստակած 29 միավորով։
Զույգի երրորդ խաղը կկայանա հունիսի 23-ին։